Մամուլի հաղորդագրություն, #501, 31.12.2015թ.

2015թ. ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Areg Mickaelian's photo.

Հունվար
• Լույս տեսավ Լյուդվիկ Միրզոյանի 90-ամյակին նվիրված հայ-վրացական խորհրդակցության նյութերի ժողովածուն։ Խմբագիրներ՝ Հայկ Հարությունյան, Նորայր Մելիքյան, Ելենա Նիկողոսյան: Ժողովածուում ընդգրկվել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակիցների 18 աշխատանքներ
•
Լևոն Արամյանի և Տիգրան Մովսիսյանի ղեկավարած գիտահետազոտական խմբերն արժանացան Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, ANSEF) 2015թ․ դրամաշնորհների
• 25-28
․01․2015՝ Արեգ Միքայելյանը հրավիրված զեկուցումով մասնակցեց Թեհրանում (Իրան) կայացած «Գալակտիկաները ներսից և դրսից» խորհրդակցությանը
•
Սոնա Ֆարմանյանը նշանակվեց ՀԱԸ էլեկտրոնային տեղեկագրի (ArASNews) խմբագիր
• 18
․01․2015՝ Սմբատ Բալայանի 50-ամյակը

Փետրվար
• 04-06․02․2015՝ Արեգ Միքայելյանը Ռոլում (Շվեյցարիա) զեկուցումով մասնակցեց Եվրոպական աստղագիտական ընկերության և եվրոպական ազգային աստղագիտական ընկերությունների համատեղ խորհրդակցությանը
• 13
․02․2015՝ Հայկ Հարությունյանը Հռոմում (Իտալիա) մասնակցեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրենների խորհրդի նիստին
•
Բյուրականի աստղադիտարանից Կամո Գիգոյանը, Տիգրան Մաղաքյանը, Արեգ Միքայելյանը, Տիգրան Մովսիսյանը և Արտաշես Պետրոսյանը, ԵՊՀ-ից Արամ Սահարյանը և Դավիթ Սեդրակյանը, Ալիխանյանի անվ․ ազգային լաբորատորիայից Վահագն Գուրզադյանն ընդգրկվեցին ՀՀ ԳՊԿ 100 առավել արդյունավետ գիտաշխատողների ցուցակում
•
ՆԱՍԱ-ի «Դոուն» տիեզերանավը հասավ Արեգակնային համակարգի ամենամեծ` Սերես (Ցերերա), աստղակերպին: «Դոունը» մի քանի ամիս ուսումնասիրեց Սերեսը և առաջին անգամ Երկիր ուղարկեց թզուկ մոլորակի մերձակայքից ստացած լուսանկարներ
•
ՀԱԸ տեղեկագրում բացվեց «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» բաժին

Մարտ
•
Բյուրականի աստղադիտարանը մասնակցեց Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հաշվետու ցուցահանդեսին, որտեղ երիտասարդները ներկայացրեցին 2012-2014թթ․ գործունեության արդյունքները
• 31
․03․2015՝ Դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը Երևանի ֆիզ․-մաթ․ դպրոցում։ Հաղթողներ՝ Հրանտ Թոփչյան, Էդգար Վարդանյան (երկուսն էլ՝ Երևանի ֆիզ.-մաթ. դպրոց), Էդվարդ Խալաֆյան («Քվանտ» վարժարան), Միքայել Մկրտչյան (Երևանի ֆիզ.-մաթ. դպրոց), Աշոտ Մաթևոսյան, Աշոտ Մովսիսյան (երկուսն էլ՝ «Քվանտ»)։ Հանրապետական ժյուրիի նախագահ՝ Աշոտ Հակոբյան։ Միջազգային աստղագիտական օլիմպիադայի մասնակիցների ընտրությունը
•
ՀԱԸ կայքում 2000-2015թթ․ լույս տեսած 46 աստղագիտական գրքերի ցանկի տեղադրումը

Ապրիլ
• 03.04.2015՝ ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովը, որտեղ ելույթ ունեցան Ակադեմիայի նորընտիր արտասահմանյան անդամներ Վարուժան Գորջյանը, Ռազմիկ Միրզոյանը և Արմեն Սեդրակյանը
• 07.04.2015
՝ Բյուրականի աստղադիտարանում սեմինարներով ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ նորընտիր արտասահմանյան անդամներ Վարուժան Գորջյանը և Ռազմիկ Միրզոյանը
•
ՀԱԸ կողմից «Աստղաֆիզիկայի» 50-ամյակի կապակցությամբ հանդեսի կայքէջի թողարկումը
•
Բյուրականի աստղադիտարանի դիտողական արխիվի թվայնացման նախագծի (2015-2017) մեկնարկը, որի նպատակն է ամբողջ արխիվի 37,000 թիթեղների թվայնացումը և դրանց գիտական կիրառությունը
•
Հայկ Աբրահամյանի, Արեգ Միքայելյանի և Արամ Կնյազյանի կողմից հրապարակվեց IRAS կետային և թույլ 345,162 ենթակարմիր աղբյուրների համատեղ կատալոգը, որտեղ բերված են դրանց նորագույն տվյալները
• 24.04.2015
՝ Հաբլի տիեզերական դիտակի 25-ամյակը
• 01.04.2015
՝ Արմեն Սեդրակյանի 50-ամյակը
• 07.04.2015`
ՀԱԸ անդամ Բերնարդ Բրանդլի 50-ամյակը
• 19.04.2015`
Միհրան Վարդանյանի 30-ամյակը
• 22.04.2015`
Տիգրան Խանզադյանի 40-ամյակը

Մայիս
• 25-30.05.2015`Տիգրան Մաղաքյանը և Արեգ Միքայելյանը մասնակցեցին Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ, EAAS) XII համաժողովին։ Արեգ Միքայելյանը ելույթ ունեցավ պլենար զեկուցումով և համագումարում ընտրվեց ԵԱԱԸ փոխնախագահ
•
ՀԱԸ և Պատանի աստղագետի ակումբը մասնակցեցին Միջազգային աստղագիտական միության արտարեգակնային մոլորակների անվանակոչության մրցույթին, որում առաջարկեցին մոլորակների հայկական անվանումներ
• 20.05.2015`
Ռաֆիկ Վարդանյանի 80-ամյակը (1935-2000)

Հունիս
• 01-05.06.2015՝ Արեգ Միքայելյանը Մարշտրանդում (Շվեդիա) զեկուցումով մասնակցեց «Բազմաթիվ գույների գալակտիկաներ» խորհրդակցությանը
• 10.06.2015
՝ Հայաստանն ի դեմս Բյուրականի աստղադիտարանի Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչվեց Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
• 11.06.2015
՝ ՀՀ ԳԱԱ նախագահությունում կայացավ «Գիտական տուրիզմի հեռանկարները Հայաստանում» խորհրդակցություն
• 22-26.06.2015
՝ Եվրոպական աստղագիտական ընկերության համագումարը (EWASS-2015, Լա Լագունա, Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա): Հայաստանից մասնակցեց Արեգ Միքայելյանը, Իսպանիայից՝ Գարիկ Իսրայելյանը և Ավետ Հարությունյանը, Իտալիայից՝ Վահագն Հարությունյանը
•
Իսահակ Նյուտոնի ինստիտուտի հայկական մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակը
•
Հայտնի դարձան Գրուբերի 2015թ․ մրցանակի տիեզերաբանության ոլորտի հաղթողները․ Ջոն Կարլստրոմ, Յերեմիա Օստրայքեր և Լայման Փեյջ՝ մեծ մասշտաբներում Տիեզերքի ուսումնասիրության մեջ նրանց ներդրման համար
• 12.06.2015`
Գուրգեն Պարոնյանի 30-ամյակը
• 17.06.2015`
Արարատ Եղիկյանի 60-ամյակը
• 24.06.2015
՝ Սըր Ֆրեդ Հոյլի 100-ամյակը (1915-2001, Մեծ Բրիտանիա)
• 28.06.2015`
Գրիգոր Բրուտյանի 60-ամյակը

Հուլիս
• Հայկական վիրտուալ աստղադիտարանի 10-ամյակը
•
Արեգ Միքայելյանն ու Տիգրան Մովսիսյանը նշանակվեցին Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեններ (համապատասխանաբար միջազգային հարցերի և դիտողական սարքավորումների գծով)
•
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության կողմից լույս տեսավ «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովի նյութերի ժողովածուն։ Խմբագիրներ՝ Հայկ Հարությունյան, Արեգ Միքայելյան, Սոնա Ֆարմանյան: Ժողովածուում ընդգրկվել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակիցների 19 և 27 այլ աշխատանքներ
• 14.07.2015
՝ ՆԱՍԱ-ի «Նոր հորիզոններ» տիեզերանավը 9.5 տարվա ճանապարհորդությունից հետո հասավ Պլուտոնին: «Նոր հորիզոններն» առաջին անգամ Երկիր ուղարկեց թզուկ մոլորակի և նրա արբանյակների մերձակայքից ստացած լուսանկարներ: Պլուտոնն անցնելուց հետո տիեզերանավը շարունակեց իր ճանապարհը դեպի Կոյպերի գոտի` Արեգակնային համակարգի ծայրամասերում մի շարք այլ սառցե մարմիններ ուսումնասիրելու նպատակով
• 17.07.2015`
Բյուրականում տեղի ունեցավ Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում թեմայով խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, բաժանմունքի ինստիտուտների տնօրեններ, ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարներ
• 26.07-04.08.2015
՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 9-րդ օլիմպիադան Ինդոնեզիայում (IOAA)․ հայ պատանիների հերթական հաջողությունը․ 3 բրոնզե մեդալ՝ Հրանտ Թոփչյան, Արա Մամբրեյան և Էդգար Վարդանյան (երեքն էլ՝ Երևանի ֆիզ․-մաթ․ դպրոց)։ Թիմի ղեկավարներ` Մարիետտա Գյուլզադյան և Էմիլիա Կարապետյան
• 07.07.2015`
ՀԱԸ անդամ Անատոլ Չերեպաշչուկի 75-ամյակը
• 10.07.2015`
Զատիկ Մուրադյանի 85-ամյակը

Օգոստոս
• 03-14.08.2015՝ ՄԱՄ XXIX Գլխավոր ասամբլեան (Հոնոլուլու, Հավայան կղզիներ, ԱՄՆ), որին Հայաստանից մասնակցեցին Արեգ Միքայելյանը և Սոնա Ֆարմանյանը
•
ՄԱՄ-ի և Հայաստանի միջև կնքվեց Հայաստանը որպես Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն ճանաչելու համաձայնագիրը
•
Բյուրականի աստղադիտարանի յոթ աստղագետներ դարձան ՄԱՄ նոր անդամներ. Ռուբեն Անդրեասյան, Մարիետտա Գյուլզադյան, Արարատ Եղիկյան, Աշոտ Հակոբյան, Արթուր Հակոբյան, Տիգրան Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան
• 12.08.2015`
Գաբրիել Օհանյանի 60-ամյակը
• 04.08.2015`
վախճանվեց Բյուրականի աստղադիտարանի համալիրի երկրորդ սերնդի կառույցների ճարտարապես Սարգիս Գուրզադյանը (1929-2015)

Սեպտեմբեր
• 01-11․09․2015՝ Նաիրա Ազատյանը և Հասմիկ Անդրեասյանը մասնակցեցին Եվրոպական հարավային աստղադիտարանի, աստղադիտակների ՕՊՏԻԿՈՆ համագործակցության և Միջազգային աստղագիտական միության համատեղ կազմակերպած Բռնոյում (Չեխիա) կայացած ամառային դպրոցին
• 15-18.09.2015`
Երևանում և Բյուրականում նշվեց «Աստղաֆիզիկա» հանդեսի 50-ամյա հոբելյանը
• 18.09.2015`
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 107-րդ տարեդարձը, Աստղագիտության օրը Հայաստանում
• 18.09.2015
՝ Վ․ Համբարձումյանի 2016թ. միջազգային գիտական մրցանակի ազդարարումը
• 21-25.09.2015
՝ Էդուարդ Խաչիկյանը, Հայկ Հարությունյանը, Արթուր Նիկողոսյանը և Հովհաննես Պիկիչյանը զեկուցումներով մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան) կայացած Վիկտոր Սոբոլևի 100-ամյակին նվիրված գիտաժողովին
• 21-25.09.2015
՝ Գուրգեն Պարոնյանը զեկուցումով մասնակցեց Պուլկովոյի աստղադիտարանում (Ռուսաստան) կայացած Համառուսական աստղաչափական կոնֆերանսին (Պուլկովո-2015)

Հոկտեմբեր
• 02.10.2015`
Կոռնելի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Երվանդ Թերզյանն արժանացավ ՆԱՍԱ-ի ամբողջ կյանքի նվաճումների մրցանակին
• 05-08.10.2015`«
Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» գիտաժողովը Բյուրականում՝ նվիրված Մարգարյանի շրջահայության մեկնարկի 50-ամյակին և Հայկական վիրտուալ աստղադիտարանի հիմնադրման 10-ամյակին
• 11.10.2015`
երկար դադարից հետո ստացվեց Բյուրականի աստղադիտարանի 1մ Շմիդտի համակարգի աստղադիտակի «առաջին լույսը»
• 13.10.2015`
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Հարավ-Արևմտյան Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի աշխատաժողովը և բացման հանդիսավոր արարողությունը Բյուրականում։ Կենտրոնի տնօրեն՝ Արեգ Միքայելյան
• 14-16.10.2015`
Հայ-իրանական աստղագիտական խորհրդակցությունը Բյուրականում 12 իրանցի աստղագետների և Վրաստանի ազգային աստղադիտարանի տնօրենի մասնակցությամբ
• 15-23.10.2015
՝ Միջազգային աստղագիտական XX օլիմպիադան (IAO) Կազանում (Ռուսաստան)․ հայ պատանիների հերթական հաջողությունը. երկու բրոնզե մեդալ` Արա Մամբրեյան և Էդգար Վարդանյան (երկուսն էլ Երևանի ֆիզ․-մաթ․ դպրոցից)։ Թիմի ղեկավարներ՝ Մարիետտա Գյուլզադյան և Էմիլիա Կարապետյան
• 24-31.10.2015`
Ռուբեն Անդրեասյանի և Հասմիկ Անդրեասյանի այցելությունը Չինաստանի Շինյանի աստղադիտարան՝ համագործակցության քննարկման նպատակով
• 26-30.10.2015`
Երկրորդ Բյուրականյան գիտաճամբարը (2BSC) 12-15 տարեկան 20 դպրոցականների մասնակցությամբ։ Կազմակերպիչներ՝ Արեգ Միքայելյան, Սոնա Ֆարմանյան
•
Առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերման 20-ամյակը
• 05.10.2015`
ՀԱԸ անդամ Ջեյմս Հոուկի 75-ամյակը
• 15.10.2015`
ՀԱԸ անդամ Միլչո Ցվետկովի 70-ամյակը

Նոյեմբեր
• 05.11.2015
՝ Արեգ Միքայելյանի այցելությունը Եվրոպական հարավային աստղադիտարան (ԵՀԱ) և Ռադիկ Մարտիրոսյանի առցանց մասնակցությամբ ԵՀԱ-Հայաստան բանակցությունները ԵՀԱ գլխավոր տնօրեն Տիմ դե Զեուի հետ
• 09-15.11.2015
՝ «Աստղագիտությունն անցյալ և ներկա մշակույթներում» թեմայով «Աստղագիտությունը մշակույթում» եվրոպական կազմակերպության (SEAC) տարեկան համաժողովը Հռոմում (Իտալիա), Սոնա Ֆարմանյանի և Արեգ Միքայելյանի մասնակցությունը
•
Երևանի ֆիզ․-մաթ․ դպրոցի 50-ամյակի կապակցությամբ, աստղագիտական խմբակի երկարատև ղեկավարման և միջազգային օլիմպիադաներում ձեռք բերած նվաճումների համար Մարիետտա Գյուլզադյանն արժանացավ ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի
•
Հայաստանում գիտական տուրիզմի զարգացման նախագիծն արժանացավ ՄԱՄ Աստղագիտության զարգացման գրասենյակի դրամաշնորհին
• 15.11.2015`
Մարգարյանի շրջահայության մեկնարկի 50-ամյակը
• 08.11.2015`
Տիգրան Մովսիսյանի 60-ամյակը
• 09.11.2015`
Ալենուշ Տերյանի 95-ամյակը (1920-2011)
• 10.11.2015`
Վ. Համբարձումյանի անվ․ միջազգային գիտական մրցանակի 2012թ․ դափնեկիր Իգոր Նովիկովի 80-ամյակը
• 18.11.2015`
Ռոմելա Շահբազյանի 90-ամյակը (1925-2012) և Ռենատա Մնացականյանի 85-ամյակը
• 21.11.2015`
Վահագն Գուրզադյանի 60-ամյակը
• 22.11.2015`
Էլզա Հովհաննիսյանի 80-ամյակը (1935-1994)

Դեկտեմբեր
• 02-04.12.2015՝ Հայկ Հարությունյանի և Արեգ Միքայելյանի մասնակցությունը Ամմանում (Հորդանան) կայացած Միջազգային աստղագիտական միության Արաբական աշխարհի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի բացման արարողությանը և տարածաշրջանային խորհրդակցությանը
• 10-14.12.2015
՝ Սոնա Ֆարմանյանի և Արեգ Միքայելյանի մասնակցությունը Պեկինում և Ուռումչիում (Չինաստան) տեղի ունեցած «Աստղագիտական մետաքսի ճանապարհ» թեմայով խորհրդակցություններին
•
Արեգ Միքայելյանն ընտրվեց Հորիզոն 2020 COST BigSkyEarth նախագծի կառավարման խորհրդի անդամ
•
Աստղագիտական իրադարձությունների 2016թ. օրացույցի թողարկումը ՀԱԸ կայքէջում
•
ՀԱԸ կողմից հիմնադրված «Հայաստանի գիտական լրագրողների» խմբի 5 տարին
•
Մարիետտա Գյուլզադյանի հեղինակցությամբ լույս տեսավ Ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների ժողովածու դպրոցականների համար
• 14
․12․2015՝ Բյուրականի աստղադիտարանի 2015թ. տարեկան ամփոփիչ ժողովը․ տնօրեն Հայկ Հարությունյանի հաշվետվությունը
• 11.12.2015
՝ Արթուր Հակոբյանի, Աշոտ Հակոբյանի և Արեգ Միքայելյանի ղեկավարած գիտահետազոտական խմբերն արժանացան ՀՀ ԳՊԿ թեմատիկ ֆինանսավորման 2015-2017թթ․ համար
• 21.12.2015
՝ Նաիրա Ազատյանի, Քնարիկ Խաչատրյանի և Անի Վարդանյանի գիտական նախագիծն արժանացավ Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության բաժնի կողմից հայտարարված երիտասարդ աստղագետների 2016թ․ դրամաշնորհի
• 21.12.2015
՝ ՀԱԸ երիտասարդ աստղագետների 2015թ. տարեկան մրցանակը (Երվանդ Թերզյանի անվան մրցանակը) շնորհվեց Արթուր Հակոբյանին
•
Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագիր հանձնվեց Հայկ Աբրահամյանին
•
Սոնա Ֆարմանյանը նշանակվեց Միջազգային աստղագիտական միության Աստղագիտության հանրայնացման ծրագրի հայաստանյան համակարգող
• 30.12.2015
՝ Բյուրականի աստղադիտարանից Հայկ Աբրահամյանի և Արեգ Միքայելյանի, ԵՊՀ-ից Արամ Սահարյանի և ICRANet-Հայաստան կենտրոնից Նարեկ Սահակյանի ղեկավարած գիտահետազոտական խմբերն արժանացան Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, ANSEF) 2016թ․ դրամաշնորհների

 

Հայկական աստղագիտական ընկերություն