Մամուլի հաղորդագրություն,
13.06.2012թ.
Անանիա Շիրակացու
1400-ամյա հոբելյանի
կապակցությամբ
Հայկական
աստղագիտական
ընկերության
կողմից ստեղծվել
է Շիրակացուն
նվիրված համացանցային
կայք-էջ (http://aras.am/Shirakatsi/index.html),
որտեղ առավել լիարժեք տեղեկություններ
են տրված
Շիրակացու
կյանքի և գործունեության,
հետազոտությունների
բնագավառների,
աշխատությունների,
նրան նվիրված
գրականության
և այլնի մասին: Ինչպես
հայտնի է, Շիրակացու
հոբելյանը
ներառվել
է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012թ. նշանակալից
տարեդարձների
թվում և Հայաստանում
նշվում է կառավարական
մակարդակով՝
մի շարք
միջացառումների
տեսքով: Անանիա Շիրակացին
(612-685) հայ
միջնադարի
խոշորագույն
գիտնականն
է. փիլիսոփա,
մաթեմատիկոս,
տիեզերագետ,
տոմարագետ,
ճշգրիտ գիտությունների
և բնագիտության
հիմնադիրը
Հայաստանում:
Նրա գիտական
ժառանգությունը
զգալի ազդեցություն
է ունեցել
հայ բնագիտական
մտքի հետագա
զարգացման
վրա: ՀԱԸ կայք-էջում
հավաքված
են և ապագայում
ավելացվելու
են Շիրակացուն
առնչվող զանազան տեղեկություններ
և նյութեր,
տրված են արտաքին
հղումներ
Շիրակացու
անվան Լուսնի խառնարանի,
համալսարանի,
ճեմարանի,
մեդալի, հուշադրամի
և այլ կայք-էջերին:
Տրված է հոբելյանական
միջոցառումների
ցանկը, որոնց թվում
կարևորագույններն
են ՀՀ ԳԱԱ Բյուրականի
աստղադիտարանում
սեպտեմբերի
15-23-ին կազմակերպվող
երիտասարդ
աստղագետների
միջազգային
դպրոցը և սեպտեմբերի
25-28-ին նախատեսվող
«Աստղագիտական ժառանգությունը
ազգային մշակույթում» թեմայով
միջազգային
պատմա-աստղագիտական
գիտաժողովը:
Տարվա ընթացքում
իրականացվելու
է Հայաստանի
պատմա-աստղագիտական
ժառանգության
ուսումնասիրություն
և համակարգում.
համապատասխանաբար
առանձին էջ նվիրված
է այդ բնագավառին,
որտեղ ներկայացված
են տեղեկություններ
հնագույն
աստղադիտարանների,
աստղագիտական
բնույթի ժայռապատկերների,
հնագույն
օրացույցի,
միջնադարյան
աստղագիտական
քարտեզների,
հայ միջնադարյան
աստղագետների
և այլնի մասին: Բերված
է միջազգային
կազմակերպությունների
ցանկը, որոնք առնչվում
են պատմա-աստղագիտական
հարցերին
և աստղագիտական
ժառանգությանը:
Կայք-էջը գործում է հայերեն և անգլերեն տարբերակներով:
Հայկական աստղագիտական
ընկերություն