Մամուլի հաղորդագրություն,
18.09.2012թ.
Սեպտեմբերի 17-ին Բյուրականի
աստղադիտարանում
(ԲԱ) մեկնարկեց
երիտասարդ
աստղագետների
միջազգային
ամառային
դպրոցը, որն անցկացվում
է այս շաբաթվա
ընթացքում
և բյուրականյան
ամառային
դպրոցների
շարքում արդեն 4-րդն
է: Այս անգամ
դպրոցն անցկացվում
է Անանիա Շիրակացու
1400-ամյակին նվիրված
միջոցառումների
շրջանակներում:
Մասնակիցների
թվում են շուրջ
35 երիտասարդ
աստղագետներ
և ուսանողներ
Ռուսաստանից,
Ուկրաինայից,
Լեհաստանից,
Իրանից, Հայաստանից
և այլ երկրներից:
Դպրոցին դասախոսություններ
և գործնական
պարապմունքներ
անցկացնելու
համար հրավիրված
են այնպիսի
նշանավոր
աստղագետներ,
ինչպիսիք
են հնդիկ
նշանավոր
տիեզերաբան
Ջայանթ Նարլիկարը,
ԱՄՆ Կոռնելի
համալսարանի
պրոֆեսորներ
Երվանդ Թերզյանը
և Ռիչարդ Լովելասը, Վիկտոր Համբարձումյանի
անվ. միջազգային
մրցանակի
2010թ. հաղթող
Գարիկ Իսրայելյանը
(Իսպանիա)
և այս տարվա
հաղթողներ
Յան Էյնաստոն
(Էստոնիա)
և Իգոր Նովիկովը (Ռուսաստան),
ֆրանսահայ
աստղագետ
Ժորժ Ալեսյանը,
իտալացի աստղագետ Կորին Ռոսին
և այլոք, ինչպես նաև ԲԱ աստղագետներ:
Դասախոսություններից
և գործնական
պարապմունքներից
բացի մասնակիցների
համար կկազմակերպվեն
դիտումներ
և դրանց արդյունքների
մշակում, ծանոթություն
աստղադիտարանի
աշխատանքներին
և շրջագայություններ
Հայաստանում:
Այսօր դպրոցի մասնակիցները
ՀՀ ԳԱԱ նախագահության
դահլիճում
ներկա կգտնվեն Վիկտոր Համաբարձումյանի
միջազգային
մրցանակի
հանձնման
արարողությանը:
Հայկական աստղագիտական
ընկերություն