Մամուլի հաղորդագրություն,
10.11.2012թ.
Նոյեմբերի 13-14-ին տեղի կունենա
Արեգակի լրիվ խավարում
Նոյեմբերի
13-14-ին տեղի
կունենա Արեգակի լրիվ խավարում:
Արեգակի խավարում տեղի է ունենում,
երբ Լուսինն
անցնում է
Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ
ծածկելով
Արեգակի սկավառակը
երկրային
դիտորդի համար: Կախված
Երկրի նկատմամբ իր դիրքից
և Երկրից ունեցած հեռավորությունից`
Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ
(լրիվ խավարում)
կամ դրա
մի մասը
միայն (մասնակի խավարում):
Մասնակի
խավարումը
կսկսվի նոյեմբերի
13-ին Գրինվիչի
ժամանակով
(UTC) ժամը
19:37:58, իսկ
լրիվ խավարումը՝
20:35:08: Ժամը
22:12:55-ին կլինի
առավելագույն
փուլը, որը կտևի
4 րոպե 2 վայրկյան:
Լրիվ խավարումը
կավարտվի
23:48:24, իսկ
խավարումն
ամբողջությամբ
(ներառյալ
մասնակի փուլը)՝ նոյեմբերի
14-ին ժամը 00:45:34: Խավարումը
դիտվելու
է հյուսիսային
Ավստրալիայից
սկսած, Խաղաղ օվկիանոսի
վրայով մինչև չիլիական
Խուան Ֆերնանդես
կղզիները:
Հայաստանից
խավարումը
չի դիտվելու:
Այս խավարումը
2012 թվականի
Արեգակի երկու խավարումներից
երկրորդն
է:
Հայկական աստղագիտական
ընկերություն