Մամուլի հաղորդագրություն,
02.12.2012թ.
Այս գիշեր Յուպիտերը դիտելու ամենահարմար պահն է
Այս գիշեր`
դեկտեմբերի
2--ին, Արեգակնային
համակարգի
ամենամեծ
մոլորակ Յուպիտերը
կլինի այսպես կոչված դիմակայության
մեջ` այս
տարվա ընթացքում
Երկրից ամենափոքր
հեռավորության
վրա` 4.0688 աստղագիտական
միավոր կամ 608.684 մլն
կմ (1 ա. մ.
մոտ 150 միլիոն
կմ է): Երկիրը` շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի և Յուպիտերի միջև, և Յուպիտերի (ինչպես նաև այլ մոլորակների) նման դիրքը կոչվում է դիմակայություն: Հսկա մոլորակի տրամագիծը
երկնքում`
չափված աղեղնային
վայրկյաններով,
հասնելու
է իր առավելագույն
արժեքին` 48.5² (1² հավասար է 1°-ի
1/3600 մասին): Գազային հսկա մոլորակը
գիշերային
երկնքում
երևալու
է մեծ և պայծառ` -2.8 աստղային մեծությամբ
(երկնքի ամենապայծառ
աստղ Սիրիուսից
մոտ 4 անգամ
ավելի պայծառ): Դիմակայության
մեջ Յուպիտերը
տեսանելի
կլինի Ցլի համաստեղությունում,
ամենապայծառ`
Ալդեբարան
աստղից քիչ բարձր
և Բազումք
աստղակույտից
մի փոքր
ձախ: Այն
կծագի արևելքում`
արևամուտից
անմիջապես
հետո և տեսանելի կլինի ամբողջ
գիշեր: Ճիշտ է, Յուպիտերը
համեմատաբար
ցածր կլինի,
սակայն իր պայծառության
շնորհիվ կերևա բավական
հստակ: Սա ամենալավ
ժամանակն
է Յուպիտերն
ու իր
արբանյակները
դիտելու
և նկարահանելու
համար. նույնիսկ ամենափոքր
աստղադիտակով
հնարավոր
կլինի դիտել Յուպիտերի
Գալիլեյան
կոչվող 4 ամենամեծ արբանյակները
(Իո, Եվրոպա, Գանիմեդ և Կալիստո): Դրանք կունենան
համապատասխանաբար
4.9, 5.2, 4.5 և 5.6 աստղային
մեծություն
պայծառություններ,
այնպես որ պարզ
եղանակին
կարող են երևալ
նույնիսկ
անզեն աչքով: Շատ
լավ կերևա
նաև «Մեծ կարմիր
բիծը», ինչը Յուպիտերի
վրա ամենահայտնի
փոթորիկն
է:
Հիշեցնենք, որ դիմակայություն տեղի է ունենում միայն արտաքին մոլորակների դեպքում (Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն), իսկ Մերկուրիի և Վեներայի համար բացառվում է: Դիմակայությունը տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները և նրանց շրջանցելով, հայտնվում է Արեգակի և մոլորակի միջև: Օրինակ Յուպիտերի դիմակայությունն ամեն անգամ տեղի է ունենում նախորդ տարվանից 33.5 օր ուշացումով, ինչը նշանակում է, որ հաջորդ դիմակայությունը կդիտվի արդեն 2014 թվականի հունվարին:
Հայկական աստղագիտական
ընկերություն