Մամուլի
հաղորդագրություն,
07.01.2013թ.
Մոլորակների
2001-2050 թթ. եռակի
միացումների տեղեկատու
էջը
Հայկական
աստղագիտական
ընկերության (ՀԱԸ)
համացանցային
կայք-էջի «Իրադարձությունների
օրացույց» բաժնում
(Calendar of Events) այժմ առկա
է մոլորակների
2001-2050 թթ. եռակի
միացումների ցանկը:
Մոլորակների
միացումներ
կոչվում են
երկնքում
երկու կամ
ավելի
մոլորակների
իրար մոտ դիտվելը,
որպես կանոն`
մի քանի
աստիճան
անկյունային
հեռավորության
սահմաններում
(հիշեցնենք,
որ Լուսնի
անկյունային
չափն է կես
աստիճան): Միացումներ
են կոչվում
նաև
մոլորակների
և Լուսնի իրար
մոտ դիտվելու
երևույթները:
4-7
մոլորակների
դեպքում
դիտվում է
այսպես
կոչված «մոլորակների
շքերթ»,
ինչը շատ
հազվագյուտ
երևույթ է:
Հակառակը,
երկու
մոլորակների
միացումներ շատ
հաճախ են տեղի
ունենում, օրինակ
1 աստիճանի
սահմաններում`
որպես կանոն տարեկան
5-6 անգամ (իսկ
ավելի հեռու
միացումներ`
շատ ավելի
հաճախակի): Այդ
պատճառով,
առավել
հետաքրքրական
են 3 մոլորակների
միացումները
(եռակի
միացումներ):
Ինչպես
և
խավարումների
դեպքում, այս
դեպքում
նույնպես ժամանակաշրջանն
ընտրված է
այնպես, որ
մատչելի
լինեն ինչպես
մոտիկ
անցյալում
տեղի ունեցած միացումները,
այնպես էլ
առաջիկա
տասնամյակներում
սպասվող միացումները,
որոնք
կտեսնեն
ներկայիս
սերունդները: Միացումները
տրված են
Մերկուրի,
Վեներա, Մարս,
Յուպիտեր,
Սատուրն, Ուրան
և Նեպտուն
մոլորակների
համար, և ցուցակում
բերված է
ընդամենը 72
միացում 0.4–8.6 աստիճան
անկյունային
հեռավորությունների
դեպքում:
Դրանցից
միայն 4-ի
դեպքում երեք
մոլորակ կդասավորվի
1 աստիճանի
սահմաններում`
2029, 2035, 2048 և 2049 թթ.: 2013-ին
կդիտվի մեկ
եռակի
միացում`
մայիսի 27-ի
առավոտյան
Մերկուրին,
Վեներան և
Յուպիտերը
կդասավորվեն 2.43
աստիճանի
սահմաններում:
Կայք-էջի
հասցեն է http://www.aras.am/Calendar/calendar.htm:
Հայկական
աստղագիտական
ընկերություն