Մամուլի հաղորդագրություն,
31.03.2013թ.
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության
հերթական տեղեկագիրը
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 62) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
1. Եվրոպական
աստղագիտական
ընկերության
Ֆինլանդիայի
Տուրկու քաղաքում կայանալիք
2013թ. համագումարը`
«Աստղագիտության և տիեզերագիտության
եվրոպական
շաբաթը»
2. Միջազգային
աստղագիտական
միության
(ՄԱՄ) 2013թ. հոկտեմբերին
Հայաստանում
կայանալիք
թիվ 304
գիտաժողովը`
«Ակտիվ գալակտիկաների
բազմալիքային
շրջահայություններ
և ուսումնասիրություններ»
3. Հայաստանի
մասնակցությունը
Ռելյատիվիստական
աստղաֆիզիկայի
միջազգային
կենտրոնի
(ICRANet) տնօրենների
խորհրդի Իտալիայում
կայացած տարեկան ժողովին
4. «Գլազար» հայկական
տիեզերական
աստղադիտարանի
25-ամյակը
5. Գերնոր
աստղերի
և նրանց մայրական գալակտիկաների
ուսումնասիրությունները
Բյուրականի
աստղադիտարանում
6. Մոլորակների
եռակի միացումների
2001-2050 թթ. ցանկը
ՀԱԸ կայք-էջում
7. Պարբերական
գիսավորների
լիակատար
ցանկը
ՀԱԸ կայք-էջում
8. ՀԱԸ տեղեկագրերի
տեղեկատու
ցանկը ՀԱԸ
կայք-էջում
ՀԱԸ տեղեկագրերն
առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html
Հայկական աստղագիտական
ընկերություն