Մամուլի հաղորդագրություն, 26.06.2013թ.

 

Հայաստանի առավել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականները

 

 

Հայտնի դարձան Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների հավելավճարի» մրցույթի արդյունքները: Ընդհանուր առմամբ մրցույթի հաղթող են ճանաչվել 97 գիտնականներ, այդ թվում բնական գիտությունների (63), ճարտարագիտության և տոխնոլոգիայի (13), բժշկական գիտությունների (3), գյուղատնտեսական գիտությունների (3), հասարակական գիտությունների (1), հայագիտության և հումանիտար գիտությունների (14) ներկայացուցիչներ: Առավել մեծ թվով գիտնականներ ներկայացնում են ԵՊՀ` 27, Ալիխանյանի անվ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտը` 16, Հայկական պետական ճարտարագիտական համալսարանը` 5, ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը` 5, ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը` 4, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը` 4 և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը` 4:

Մրցույթում հաշվի են առնվել տպագրված աշխատանքները և դրանց վրա կատարված հղումները, գիտաժողովներում զեկուցումները, ատենախոսությունների ղեկավարությունը, արտոնագրերը, գիտական թեմաների ղեկավարությունը, ստացած դրամաշնորհներն ու մրցանակները և գիտա-կազմակերպական ակտիվությունը: Մրցույթի հաղթող գիտնականները կստանան ամսական 100000-ական դրամ հավելավճար: Առավել արդյունավետ աշխատող գիտնականների ցուցակը վերանայվելու է յուրաքանչյուր տարի:

 

Հայկական աստղագիտական ընկերություն