Մամուլի հաղորդագրություն, 09.04.2014թ.
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության
հերթական տեղեկագիրը
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 70) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
1.
Եվրոպական աստղագիտական ընկերության 2014 թ․ մրցանակները. Տիխո Բրահեի մրցանակ, Լոդևիյկ Վոլչերի անվ. դասախոսություն և ՄԵՐԱԿ հիմնադրամի կողմից սահմանված երիտասարդ աստղագետների մրցանակներ տեսական, դիտողական և գործիքային աստղագիտության բնագավառներում
2. Դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադան
3. Տարեդարձներ. Ռուբեն Սահակյան – 100
ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html
Հայկական աստղագիտական ընկերություն