Մամուլի հաղորդագրություն, 15.05.2014թ.
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության
հերթական տեղեկագիրը
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 71) էլեկտրոնային տեղեկագիրը(ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական ևմիջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում էաշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտականկազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
1. Եվրոպական աստղագիտական միության համագումարը (EWASS-2014, Ժնև,Շվեյցարիա)
2. Միջազգային աստղագիտական միության 2014թ. գիտաժողովները և տարածաշրջանային համաժողովները
3. Բյուրականի աստղադիտարանի միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի ստեղծումը
4. ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակի 10-ամյակը
5. « Մոլորակներ ունեցող և չունեցող աստղեր. ինչպե՞ս են դրանք առաջանում». երիտասարդ հայ աստղագետ Վարդան Ադիբեկյանի նոր ուսումնասիրությունը:
ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html
Հայկական աստղագիտական ընկերություն