Մամուլի հաղորդագրություն, 09.07.2014թ.

 

Բյուրականի աստղադիտարանի

Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի առաջին այցը

 

Description: E:\D Science\ArAS\ARASNEWS\2014\ArASNews71\Terzian_1.jpgDescription: E:\D Science\ArAS\ARASNEWS\2014\ArASNews71\Aharonian_1.jpgDescription: E:\D Science\ArAS\ARASNEWS\2014\ArASNews71\Balega_1a.jpgDescription: E:\D Science\ArAS\ARASNEWS\2014\ArASNews71\Boulesteix_1a.jpgDescription: E:\D Science\ArAS\ARASNEWS\2014\ArASNews71\Kunth_1a.jpgDescription: E:\D Science\ArAS\ARASNEWS\2014\ArASNews71\Mayor_3a.jpgDescription: E:\D Science\ArAS\ARASNEWS\2014\ArASNews71\Turatto_2a.jpgDescription: E:\D Science\ArAS\ARASNEWS\2014\ArASNews71\Williams_5.jpg

 

Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) միջազգային հեղինակությունը բարձրացնելու և այն ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հաստատություն դարձնելու նպատակով, ինչպես նաև աստղադիտարանը ՀՀ ազգային արժեք ճանաչվելու կապակցությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության կողմից 2013թ. դեկտեմբերին ստեղծվել էր ԲԱ միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողով (ԲԱ-ՄԳԽՀ), որի հիմնական պարտականություններն են իրականացնել խորհրդատվություն ԲԱ կառավարման, հեռանկարային ծրագրերի, բյուջեի և գիտական ծրագրերի վերաբերյալ: Հանձնաժողովը` պահպանելով ԲԱ կառավարման լիարժեք անկախությունը, գործում է ԲԱ հետ համագործակցության սկզբունքով:

ԲԱ-ՄԳԽՀ բաղկացած է միջազգային ճանաչված աստղագիտական կենտրոններ ներկայացնող ութ ականավոր գիտնականներից` Երվանդ Թերզյան (Կոռնելի համալսարան, ԱՄՆ, հանձնաժողովի նախագահ), Ֆելիքս Ահարոնյան (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս-Պլանկ ընկերության միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա), Յուրի Բալեգա (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան), Ժակ Բուլեստեքս (Մարսելի աստղաֆիզիկական լաբորատորիա, Ֆրանսիա), Դանիել Կունտ (Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտ, Ֆրանսիա), Միշել Մայոր (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Մասիմո Տուրատո (Պադուայի աստղադիտարան, Իտալիա), Ռոբերտ Ուիլյամս (Տիեզերական աստղադիտակի գիտական ինստիտուտ, Բալթիմոր, ԱՄՆ): ՄԳԽՀ բոլոր անդամները նախկինում արդեն մի քանի անգամ եղել էին Հայաստանում և սերտ առնչություն ունեն ԲԱ և հայկական աստղագիտության հետ:  

ՄԳԽՀ առաջին այցելությունը Հայաստան կայացավ հունիսի 24-27-ին։ Այդ ընթացքում ՄԳԽՀ անդամները մանրամասն ծանոթացան ԲԱ գիտական անձնակազմի հետ և ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցան ԲԱ տնօրինության և գիտնականների հետ, լսեցին ԲԱ գիտական խմբերի ղեկավարների զեկուցումները կատարվող աշխատանքների մասին և ունեցան խորհրդակցություններ: Այցելության վերջում ՄԳԽՀ անդամները հանդիպեցին ԳԱԱ պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանին և ներկայացրեցին նախնական արդյունքները: Ավելի ծավալուն հաշվետվություն և առաջարկություններ կներկայացվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում` ԲԱ հետագա ռազմավարությունը մշակելու և գիտական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 

Հայկական աստղագիտական ընկերություն