Մամուլի հաղորդագրություն, 26.10.2014թ.
Միջազգային աստղագիտական օլիմպիադայի լավագույն մասնակիցը հայ է
Այս տարի հոկտեմբերի 12-21-ին Ղրղզստանի Բիշկեկ
և Չոլպոն-Ատա
քաղաքներում տեղի ունեցավ 19-րդ Միջազգային աստղագիտական օլիմպիադան, որին մասնակցեցին նաև Հայաստանի պատանիները։ Օլիմպիադային մասնակցում էին 17 երկրներց ժամանած
պատանիներ։ Այս տարի Հայաստանը ներկայացրեցին 5 պատանիներ ֆիզ-մաթ
դպրոցի սաներ
Էդգար Վարդանյանը, Դավիթ
Ասլանյանը, Հրաչ Բաբուջյանը, Հրանտ
Թոփչյանը և «Քվանտ»
վարժարանից Էդուարդ
Գրիգորյանը:
Մրցումներն անցկացվել են 4 ձևերում՝ տեսական
քննություն, տվյալների վերլուծություն քննություն, դիտողական քննություն և թիմային
մրցույթ։ Մրցույթի երեք փուլերի արդյունքում Էդգար
Վարդանյանն արժանացավ ոսկե մեդալի (առաջին
կարգի դիպլոմի)
և ստացավ
դիպլոմ լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
Հայկական թիմի ղեկավարներն էին Վ. Հ. Համբարձումյանի անվան
Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից, Ֆիզմաթ
դպրոցի ուսուցչուհի, օլիմպիական թիմի ղեկավար Մարիետտա Գյուլզադյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիզերագիտական ակումբի
ղեկավար Ավետիք
Գրիգորյանը ։
Նշենք նաև, որ
այս տարի հայ
դպրոցակաները մասնակցել են նաև
Ռումինիայի Սուչավա
քաղաքում օգոստոսի 1-ից 11-ը տեղի ունեցած
Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ
ֆիզ-մաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը և ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ
Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ ֆիզ-մաթ
դպրոցի սաներ
Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե
մեդալների:
Ընդհանուր առմամբ
ՀՀ դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են 9 ոսկե, 9 արծաթե
և 21 բրոնզե
մեդալների: XX աստղագիտական միջազգային օլիմպիադան տեղի կունենա 2015թ. Բուլղարիայում։
Հայկական աստղագիտական ընկերություն