Մամուլի հաղորդագրություն #359, 26.11.2014

 

ԼԱՎԱՇԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ

 

https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-xpa1/v/t1.0-9/s851x315/1533716_803058889754748_2574974941417197643_n.jpg?oh=d3799b47c026691dde9c5324e86413fb&oe=556A4FB5&__gda__=1428630114_77e68880fd640c673a869ac60a5b651b

 

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը: Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից։ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`
http://www.unesco.org/culture/ich/index.php?lg=en&pg=00559

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հայաստանյան արժեքները.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգություն» ցանկ (UNESCO World Heritage, 1972-ից, ընդամենը` 1007 գրանցում).
Հաղպատի և Սանահինի վանքերը (1996) 
Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը (2000) 
Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը (2000)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ (UNESCO Representative List of the Intangible Cultural Heritage (ICH) of Humanity, 2008-ից, ընդամենը` 348 գրանցում).
Հայկական դուդուկի երաժշտությունը (2008) 
Խաչքարի մշակույթը (2010) 
• «
Սասունցի Դավիթ» էպոսը (2012) 
Լավաշի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում (2014)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստր (UNESCO Register Memory of the World (MOW), 1992-ից).
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (1997) 
Բյուրականյան առաջին շրջահայությունը (ԲԱՇ կամ Մարգարյանի շրջահայություն) (2011)
Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և երաժշտությունը (2013)

«Ոչ նյութական մշակութային ժառանգությունը դրսևորվում է հետևյալ բնագավառներում. բանավոր ավանդություններ և արտահայտություններ, ներառյալ լեզուն՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցման միջոց, կատարողական արվեստներ, սոցիալական սովորույթներ, ծեսեր, տոնակատարություններ, բնությանը և տիեզերքին վերաբերող գիտելիքներ և սովորույթներ և ավանդական արհեստներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսահնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուներն ու արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:

Ավելորդ չէ նշել, որ հայկական մշակութային արժեքները ներկայացվել են նաև հարևան պետությունների կողմից: Մասնավորապես, Իրանի կողմից գրանցվել է հյուսիս-արևմտյան Իրանի հայկական վանքահամալիրը (Սբ. Թադևոսը, Սբ. Ստեփանոսը և Ձորձորը), Թուրքիայի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է հարիսան, իսկ Ադրբեջանի կողմից գրանցվել են աշուղների երգարվեստը, թառը և ղարաբաղյան ավանդական ձիավարական խաղը, ինչպես նաև խիստ կասկածելի «ադրբեջանական» կարպետագործությունը:

 

Հայկական աստղագիտական ընկերություն