Մամուլի հաղորդագրություն #361, 27.11.2014թ.
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՍՏՂԵՐԻ ԳՈՒՆԵՂ ՀԱՎԱՔԱՏԵՂԻ
Մաքս Պլանկի գիտական ընկերության (MPG) և Եվրոպական հարավային աստղադիտարանի (ԵՀԱ, ESO) Չիլիի Լա Սիլլա աստղադիտարանում տեղադրված 2.2մ աստղադիտակով ստացվել է NGC 3532 պայծառ աստղակույտի հարուստ գունեղ պատկերը: Որոշ աստղեր մինչ այժմ ճառագայթում են ջերմ կապտավուն գույնով, սակայն ավելի զանգվածեղ աստղերից շատերը վերածվել են կարմիր հսկաների և փայլում են հագեցված նարնջագույն երանգով:
ԵՀԱ մամուլի հաղորդագրությունը հասանելի է հետևյալ հղումով` http://www.eso.org/public/news/eso1439/
Հայկական աստղագիտական ընկերություն