Մամուլի հաղորդագրություն #364, 05.12.2014
ՏԱՐԲԵՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂՆ ԱՇԽԱՐՀԻ 196 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Թեև Հայաստանն աշխարհի փոքր երկրներից է, սակայն կան բնագավառներ, որոնցով այն բավական բարձր տեղեր է գրավում աշխարհում։ Մասնավորապես, չնայած տնտեսական համեստ ցուցանիշներին, գիտության մեջ Հայաստանն աշխարհի կարևոր երկրներից է և հատկապես առաջատար է նման փոքր երկրների շարքում։ Ստորև բերված է Հայաստանի տեղն աշխարհի 196 պետությունների թվում՝ ըստ տարբեր ցուցանիշների։ Ամենավատը բնակչության աճի ցուցանիշն է (այսինքն՝ նվազումը), իսկ ամենալավը՝ գիտական արդյունքները, հատկապես՝ աստղագիտականը: Տնտեսական տարբեր ցուցանիշներով Հայաստանն աշխարհում 109-136 տեղերում է։
Տեղ Ցուցանիշ
141 Տարածք
134 Բնակչություն
99 Բնակչության խտություն
80 Ուրբանիզացիա (քաղաքային բնակչության տոկոսը)
96 Կյանքի տևողություն․ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (2012թ․)
183 Բնակչության աճի գործակից․ Միավորված ազգերի կազմակերպություն (2005-2010թթ․)
190 Բնակչության աճի գործակից․ CIA Համաշխարհային տեղեկագիր (2013թ․)
170 Բնակչության աճի գործակից․ Համաշխարհային բանկ (2009թ․)
131 Բացարձակ համախառն ներքին արժեք (գնողունակություն) ամբողջը․ Արժույթի միջազգային հիմնադրամ (2013թ․)
124 Բացարձակ համախառն ներքին արժեք (գնողունակություն) ամբողջը․Համաշխարհային բանկ (2005–2013թթ․)
127 Բացարձակ համախառն ներքին արժեք (գնողունակություն) ամբողջը․ Կենտրոնական հետախուզական գործակալություն (1993–2013թթ․)
119 Համախառն ներքին արժեք (գնողունակություն) մեկ շնչի հաշվով․ Արժույթի միջազգային հիմնադրամ (2013թ․)
109 Համախառն ներքին արժեք (գնողունակություն) մեկ շնչի հաշվով․ Համաշխարհային բանկ (2011–2013թթ․)
121 Համախառն ներքին արժեք (գնողունակություն) մեկ շնչի հաշվով․ Կենտրոնական հետախուզական գործակալություն (1993–2013թթ․)
135 Համախառն ներքին արժեք (նոմինալ) ամբողջը․ Միավորված ազգերի կազմակերպություն (2012թ․)
132 Համախառն ներքին արժեք (նոմինալ) ամբողջը․ Արժույթի միջազգային հիմնադրամ (2013թ․)
132 Համախառն ներքին արժեք (նոմինալ) ամբողջը․ Համաշխարհային բանկ (2013թ․)
136 Համախառն ներքին արժեք (նոմինալ) ամբողջը․ CIA Համաշխարհային տեղեկագիր (2003–2013թթ․)
123 Համախառն ներքին արժեք (նոմինալ) մեկ շնչի հաշվով․ Միավորված ազգերի կազմակերպություն (2012թ․)
121 Համախառն ներքին արժեք (նոմինալ) մեկ շնչի հաշվով․ Արժույթի միջազգային հիմնադրամ (2013թ․)
117 Համախառն ներքին արժեք (նոմինալ) մեկ շնչի հաշվով․ Համաշխարհային բանկ (2013թ․)
120 Համախառն ներքին արժեք (նոմինալ) մեկ շնչի հաշվով․ CIA Համաշխարհային տեղեկագիր (2013թ․)
87 Մարդկային զարգացման ցուցանիշ (HDI)
83 Ռազմական ծախսեր․ SIPRI ռազմական ծախսերի տվյալների բազա (2012թ․)
77 Գիտության արդյունքներն ըստ բոլոր գիտական բնագավառների (1996-2013). SJR SCImago
86 Գիտության արդյունքներն ըստ բոլոր գիտական բնագավառների (2013). SJR SCImago
54 Ֆիզիկայի և աստղագիտության արդյունքները (1996-2013). SJR SCImago
57 Ֆիզիկայի և աստղագիտության արդյունքները (2013). SJR SCImago
38 Աստղագիտության և աստղաֆիզիկայի արդյունքները (1996-2013). SJR SCImago
43 Աստղագիտության և աստղաֆիզիկայի արդյունքները (2013). SJR SCImago
Հետազոտությունը կատարված է ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայելյանի կողմից։
Հայկական աստղագիտական ընկերություն