Մամուլի հաղորդագրություն
#384, 17.12.2014
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Դեկտեմբերի
17-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում կայացավ հանդիպում «Գիտական տուրիզմն աշխարհում և Հայաստանում» թեմայով: Հանդիպմանը ներկա էին տուրիստական գործակալությունների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ուսանողներ, լրագրողներ:
Հանդիպման նպատակն էր աշխարհում գիտական տուրիզմի կազմակերպման փորձի հիման վրա Հայաստանում զարգացնել գիտական բնույթի վայրեր այցելությունների փաթեթներ, մշակել Հայաստանը հյուրերին ներկայացնելու նոր մոտեցումներ ու ծրագրեր:Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում գիտական և գիտաճանաչողական տուրերի կազմակերպման արդյունավետ ձևերը և պայմանները: Հանդիպումը վարեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուլյանը, Միջազգային աստղագիտական միության «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» հանձնաժողովի անդամ Արեգ Միքայելյանը զեկուցեց «Աստղադիտակները որպես գիտական տուրիզմի կենտրոններ» թեմայով: Հանդիպումը համագործակցությունների նոր սկիզբ դրեց գիտական կազմակերպությունների և տուրիստական գործակալությունների միջև: Նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:
Հայկական աստղագիտական ընկերություն