Մամուլի հաղորդագրություն #389, 22.12.2014թ.
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Դեկտեմբերի 23-ին (երեքշաբթի) ժամը 11։00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում (Արշակունյաց պողոտա 2, աջ կողմի մուտք, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամի ստեղծմանը։ Բանախոսներն են նորաստեղծ հիմնադրամի հիմնադիրներ, տնօրեն Ռոբերտ Սարգսյանը և հոգաբարձուների խորհրդի համակարգող Արեգ Միքայելյանը։ Ռոբերտ Սարգսյանը եղել է Վիկտոր Համբարձումյանի աշակերտը և «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գրքի հեղինակն է։ Արեգ Միքայելյանը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող է և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը:
«Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» հիմնադրամի ստեղծման նպատակն է Հայաստանում աստղագիտությանն աջակցությունը և երիտասարդ ու պատանի սերունդների մոտ աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելը և նրանց գիտական աճին սատարելը:
Հայկական աստղագիտական ընկերություն