Մամուլի հաղորդագրություն #408, 30.01.2015թ.

 

ՎԵՆԵՐԱՅԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՆԵՊՏՈՒՆԻ ՀԵՏ

 

https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-xpf1/v/t1.0-9/10369918_840143382712965_7943164457428821924_n.jpg?oh=fcd3633e23d543294483d535364ca355&oe=5595A91F&__gda__=1432246389_b2e074db8a8f27cd7153cbb462c57dd0

Փետրվարի 1-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն երկնքի ամենապայծառ մոլորակը՝ Վեներան և Արեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու մոլորակ`Նեպտունը: Մոլորակների միջևանկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:

Իհարկե, իրականում Վեներան և Նեպտունը հսկայական հեռավորության վրա են միմյանցից, պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում, Վեներայի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 39 միլիոն կմ կամ 0.26 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Նեպտուն նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 4.5 միլիարդ կմ կամ 30 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ):

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի)։ Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):

 

Հայկական աստղագիտական ընկերություն