Մամուլի հաղորդագրություն #440, 05.04.2015թ.

 

ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐ.

Ի ՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ 

 

 

Երկրի էվոլյուցիան հասկանալու համար պահանջվում է հասկանալ Երկրի և Արեգակի առնչությունները: Արեգակը նախկինում մագնիսականորեն չափազանց ակտիվ աստղ էր և դրա ազդեցությունները տիեզերական եղանակի վրա կարող էին էական հետևանքներ ունենալ Երկրի վրա կյանքի ծագման և զարգացման համար:

Վերջերս ՆԱՍԱ-ի աշխատակից հայազգի աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանն իր գիտական թիմով ուսումնասիրել է, թե ինչպիսին է Արեգակի մագնիսական ակտիվությունն իր հաճախակի և էներգետիկ պսակի զանգվածային ժայթքումների առումով (Coronal Mass Ejection, CME), և ինչպես այս ամենը կարող էր ազդել վաղ Երկրի մթնոլորտի և կյանքի վրա: Շուրջ 4,3 միլիարդ տարի առաջ առաջին անգամ երևան եկավ ջուրը, որից ավելի քան կես միլիարդ տարի հետո միայն Երկրի վրա զարգացավ նախնական կյանքը:

 

Ավելին՝ http://science.gsfc.nasa.gov/sed/index.cfm?fuseAction=highlight_arch.bl#BI4202

Հայկական աստղագիտական ընկերություն