Մամուլի հաղորդագրություն, #463, 30.06.2015թ.

 ԱՅՍՕՐ ԱՍՏՂԱԿԵՐՊԵՐԻ ՕՐՆ Է

asteroid.jpg

Այս տարի առաջին անգամ հունիսի 30-ը հայտարարվել է աստղակերպերի օր: Այս նախաձեռնությունը ենթադրում է աստղակերպերի հայտնաբերման զգայուն սարքերի պատրաստում` Երկրի տիեզերական անվտանգության ապահովման նպատակով: Ծրագրի նախաձեռնողներն են հանրահայտ «Քուին» խմբի նախկին կիթառահար և աստղագետ Բրայան Մեյը և մի շարք այլ գիտնականներ, տիեզերագնացներ և այլ ճանաչված անձինք:  Աստղակերպերի օրը համընդհանուր իրազեկման շարժում է, որտեղ ամբողջ աշխարհից մարդիկ համախմբվում են իրազեկվելու աստղակերպերի մասին և թե ինչպես պաշտպանենք մեր մոլորակը, ընտանիքները, համայնքները և ապագա սերունդները:

Ավելին` http://www.asteroidday.org/#:

 

Հայկական աստղագիտական ընկերություն