Մամուլի հաղորդագրություն #468, 10.07.2015թ.
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՏԻԵԶԵՐՔԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում տեղի կունենա միջոցառում նվիրված «Սոյուզ»-«Ապոլոն» խորհրդաամերիկյան համատեղ օդաչուավոր տիեզերական թռիչքի իրականացման 40-րդ տարեդարձին: Միջոցառումը կբացվի ՀՀ ԳԱԱ Նախագահի, Ամերիկայի և Ռուսաստանի դեսպանությունների ներկայացուցիչների, իսպանահայ աստղագետ Գարիկ Իսրայելյանի, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանի, Հայաստանի ֆիլատելիստների միության փոխնախագահ Էդուարդ Կուրղինյանի ողջույնի խոսքերով: Միջոցառումը ընդգրկում է ֆիլատելիստական ցուցահանդես, որը բաց կլինի 10:30-ից մինչև 15:00-ն:Մուտքն ազատ է:
Հայկական աստղագիտական ընկերություն