Մամուլի հաղորդագրություն, #500, 31.12.2015թ.

2016թ. ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xtf1/v/t1.0-9/10846201_809440695783234_5539660649249770269_n.jpg?oh=5caee10d85afc3e0d95c8030896578da&oe=57006DF2https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-xpt1/v/t1.0-9/10675766_809440715783232_7666882395402761013_n.jpg?oh=57a1e4cdba94fe679d2d04a4433cea40&oe=570AF020&__gda__=1461270820_6c02189c30dec27182e88a5dc3f9dca7https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xft1/v/t1.0-9/10613021_809440699116567_6726965360654728300_n.jpg?oh=a1d866d94f1a5e925e5eec8edc0adc52&oe=57139A8Chttps://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-ash2/v/t1.0-9/1907877_809440712449899_1522348171971774367_n.jpg?oh=94ad2d9cf551452c5cba13566d04f787&oe=570CEF45&__gda__=1461006020_1fee53151bc35ef939040b013cae6621

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ արդեն հասանելի է 2016 թվականի օրացույցը, որտեղ ներկայացված են այս պահին հայտնի 2016թ. բոլոր կարևոր աստղագիտական իրադարձություններն, այդ թվում ինչպես երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության մեջ նախատեսվող միջոցառումները: Առաջին խմբում ընդգրկված են Արեգակի և Լուսնի խավարումները, բոլոր հիմնական (թվով 20) ասուպային հոսքերը, Լուսնի փուլերը, «գերլուսինները», մոլորակների դիմակայությունները, միացումները և ծածկումները Լուսնի կողմից: Երկրորդ խմբի իրադարձությունների մեջ են Բյուրականի աստղադիտարանի և ՀԱԸ կարևորագույն գործերը, միջազգային և տեղական գիտաժողովները, խորհրդակցությունները, ամառային դպրոցներն ու աստղագիտական օլիմպիադաները, հայ և օտարազգի նշանավոր աստղագետների տարեդարձները: Մասնավորապես, տեղի կունենա 7  ՄԱՄ համագումարներ, իսկ հուլիսին Աթենքում, Հունաստանում տեղի կունենա Եվրոպական աստղագիտական ընկերության համագումարը:

Կայքէջի հասցեն է http://www.aras.am/Calendar/2016/all2016.htm ։

 

Հայկական աստղագիտական ընկերություն