Մամուլի հաղորդագրություն #517, 24.06.2016թ.

 

ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

 

 

2015-ին Բյուրականի աստղադիտարանում բացվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հարավարևմտյան Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը, և Հայաստանը դարձավ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։ Այն ՄԱՄ ռազմավարական ծրագրի շրջանակներում ստեղծված 8 կենտրոններից մեկն է և համակարգելու է աստղագիտության զարգացումը մեր տարածաշրջանում։ Բացի Հայաստանից, կենտրոնին էին միացել Վրաստանը և Իրանը, իսկ վերջերս նաև՝ Ղազախստանը։ Օրերս ստացված պաշտոնական նամակի համաձայն, մեր տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին է միացել նաև Տաջիկստանը։ Նշված նոր երկրների միանալն էապես ուժեղացնում է մեր կենտրոնը, և դրա գործունեության ոլորտը ամրապնդում Կենտրոնական Ասիայում։ Տաջիկստանում գործում է գիտությունների ակադեմիայի Աստղաֆիզիկայի ինստիտուտն իր Հիսար և բարձրլեռնային Սանգլոխ (2300 մ) և Պամիր (4350 մ) աստղադիտարաններով, որտեղ թեև չկան խոշոր աստղադիտակներ, սակայն առկա են դիտումների համար չափազանց բարենպաստ պայմաններ։ Ներկայումս Ուզբեկստանի հետ նույնպես քննարկվում են մեր կենտրոնին միանալու տարբերակները, իսկ կենտրոնը վերանվանվել է «Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի»:

Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակը նպաստում է մեր երկրի միջազգային և տարածաշրջանային հեղինակության և վարկանիշի բարձրացմանը։ Աստղագիտությունը, լինելով Հայաստանի այցեքարտերից մեկը, կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդման և հետագայում ընդարձակվելու և տարածաշրջանային գիտական կենտրոն ստեղծելու համար։ Սա թերևս միակ ոլորտն է, որի դեպքում հարևան երկրներն անվերապահորեն ընդունում են Հայաստանի գերակայությունը։ 2015-ին Բյուրականի աստղադիտարանում բացվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հարավարևմտյան Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը, և Հայաստանը դարձավ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։ Այն ՄԱՄ ռազմավարական ծրագրի շրջանակներում ստեղծված 8 կենտրոններից մեկն է և համակարգելու է աստղագիտության զարգացումը մեր տարածաշրջանում։ Բացի Հայաստանից, կենտրոնին էին միացել Վրաստանը և Իրանը, իսկ վերջերս նաև՝ Ղազախստանը

 

Հայկական աստղագիտական ընկերությունՀունվարի 5-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Արեգակին ամենամոտ մոլորակը՝ Մերկուրին և երկնքի ամենապայծառ մոլորակը՝ Վեներան: Մոլորակների միջևանկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:Հունվարի 5-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Արեգակին ամենամոտ մոլորակը՝ Մերկուրին և երկնքի ամենապայծառ մոլորակը՝ Վեներան: Մոլորակների միջևանկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:Հունվարի 5-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Արեգակին ամենամոտ մոլորակը՝ Մերկուրին և երկնքի ամենապայծառ մոլորակը՝ Վեներան: Մոլորակների միջևանկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:

Իհարկե, իրականում Մերկուրին և Վեներան հսկայական հեռավորության վրա են միմյանցից, պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում, Մերկուրիի Երկրից հեռու է միջինում 1.04 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Վեներայի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 39 միլիոն կմ կամ 0.26 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ):

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակիԱռավել հազվագյուտ են 3