ՀԱԸ/ԲԱ մրցանակներ հայ աստղագետներին

 

image013

 

Բենիամին Մարգարյան մրցանակ

աստղաֆիզիկայում լավագույն դիտողական արդյունքի համար

 

Պրոֆ. Մարգարյանը (1913-1985) հայտնի էր որպես փայլուն դիտող, ով նախաձեռնեց և իրականացրեց հայտնի Բյուրականյան շրջահայությունները (Բյուրականյան առաջին շրջահայություն – ԲԱՇ, և Բյուրականյան երկրորդ շրջահայություն - ԲԵՇ). Մարգարյանի գալակտիկաները հայտնի են և ուսումնասիրվում են տարբեր ալիքային երկարություններում։ ԲԱՇ-ը ակտիվ գալակտիկաների առաջին համակարգված որոնումն էր և ամենամեծ տարածական սպեկտրոսկոպիկ հետազոտությունը:

 

 

Մարատ Առաքելյան մրցանակ

աստղաֆիզիկայում լավագույն վիճակագրական արդյունքի համար

 

Պրոֆ. Առաքելյանը (1929-1983) հայտնի էր որպես փայլուն գիտնական, ով կարողանում էր կարևոր արդյունքների հասնել առկա տվյալների վիճակագրական վերլուծության միջոցով: Առաքելյանի գալակտիկաներն ընտրվել են տարբեր տեսակի գալակտիկաների պարամետրերի վերլուծությամբ և մակերևութային բարձր պայծառությամբ օբյեկտների ընտրությամբ։ Առաքելյանն ապացուցեց քվազարների տիեզերաբանական հեռավորությունները և գնահատեց նյութի խտությունը Մետագալակտիկայում։

 

 

Գուրգեն Սահակյան մրցանակ

աստղաֆիզիկայում լավագույն տեսական արդյունքի համար

 

Պրոֆ. Սահակյան (1913-2000), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) փայլուն տեսաբան, ով Վ.Հ. Համբարձումյանի հետ մշակել է աստղերի գերխիտ կոնֆիգուրացիաների տեսությունը, մասնավորապես բարիոնային աստղերի գոյության հավանականությունը։ Նա մի շարք այլ հիմնարար ներդրում ունի միջուկային և տեսական ֆիզիկայում:

 

 

image027

 

Լյուդվիկ Միրզոյան մրցանակ

աստղագիտության ոլորտում ակնառու ծառայությունների համար

 

Պրոֆ. Միրզոյանը (1923-1999) եղել է Բյուրականի լավագույն գիտնականներից մեկը, ով նշանակալի ներդրում է ունեցել անկայուն աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բնագավառներում։ Սակայն նա հազվագյուտ մարդ էր, ով համատեղում էր ակտիվ գիտությունը վարչական, կազմակերպչական, խմբագրական, ուսուցչական գործունեության հետ։ 52 տարի նա ծառայել է Բյուրականի աստղադիտարանին և հայ աստղագիտությանը։

 

image029

 

Փարիզ Փիշմիշ մրցանակ

աստղագիտության մեջ մեծ ներդրում ունեցող կին աստղագետի համար

 

Պրոֆ. Փիշմիշը (1911-1999) հայտնի հայ աստղագետներից է, ով աշխատել է արտասահմանում և իր ներդրումն է ունեցել աստղագիտության տարբեր ոլորտներում։ Գիլերմո Հարոյի հետ նաև Փիշմիշին կարելի է համարել մեքսիկական աստղագիտության հիմնադիրներից մեկը։ Հայտնի էր, որ Փարիզ Փիշմիշը խրախուսում և օգնում էր կին աստղագետներին:

 

 

Անվանակարգեր և հայտեր

 

Մարգարյանի, Սահակյանի և Առաքելյանի մրցանակների համար դիմումներ կարող են ներկայացնել անհատ աստղագէտներ։ Համահեղինակների առկայության դեպքում նրանք պետք է առաջադրեն մեկ անձի, ով կարևորագույն ներդրումն ունի ձեռք բերված արդյունքի մեջ։ Մրցանակի համար ներկայացվող հրապարակված կամ հրապարակման ընդունված ամբողջական հոդվածը (կամ ընդհանուր արդյունք ունեցող հոդվածների շարքը) պահանջվում է ներկայացնել արդյունքի կարճ նկարագրության հետ միասին, ինչպես նաև դիմողի ինքնակենսագրականը:

 

Միրզոյանի և Փիշմիշի մրցանակների համար կարող են առաջադրվել հաստատությունների կամ ընկերությունների միջոցով, ինչպես նաև ՀԱԸ-ի անդամները: Պահանջվում է 1-2 էջանոց հիմնավորում, որը նկարագրում է թեկնածուի աշխատանքները, ներառյալ հետազոտությունը, գիտության կառավարումը/կազմակերպումը, խմբագրական և դասավանդման գործունեությունը և այլն, ինչպես նաև ինքնակենսագրականը:

 

 

Հայտերը/անվանակարգերը պետք է ուղարկվեն ՀԱԸ-ի կամ ԲԱ-ի ադմինիստրացիա (գիտ. քարտուղար՝ Ելենա Նիկողոսյան): Բոլոր մրցանակների համար հայտերի/անվանակարգերի վերջնաժամկետն է 2009 թվականի դեկտեմբերի 1-ը:

 

Որոշումները կկայացվեն դեկտեմբերի վերջին, իսկ մրցանակները կհայտարարվեն 2009 թվականի դեկտեմբերի 28-ին Աստղագիտության միջազգային տարվա (IYA-2009) փակման արարողության ժամանակ։