Անանիա Շիրակացին (612-685) միջնադարի հայ խոշորագույն գիտնականն էր: Լինելով փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերաբան, տոմարագետ` նա Հայաստանում հիմնադրեց ճշգրիտ և բնական գիտությունները: Ունենալով իր դարաշրջանի համար առաջադեմ աստղագիտական հայացքներ և թողնելով հարուստ աստղագիտական ժառանգություն` Շիրակացին իրավացիորեն համարվում է աստղագիտության հիմնադիրը Հայաստանում: Նրա թողած գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանի բնական գիտությունների հետագա զարգացման վրա: |
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Անանիա Շիրակացու 1400-ամյակը ներառել է 2012թ. կարևորագույն տարեդարձների իր ցանկում (Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակն ու Սայաթ-Նովայի 300-ամյակը նույնպես այս ցանկում են):